1in.am-ը գրում է․
Շաբաթ օրը ավելի քան 200 հազար մարդ է դուրս եկել Ֆրանսիայի տարբեր քաղաքների փողոցներ, որպեսզի հարգեն վերջին 3 օրվա ընթացքում ահաբեկիչների կողմից սպանվածների հիշատակը և հանդես գան ի պաշտպանություն ազատության և ժողովրդավարության իդեալների: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Զանգվածային երթերը և հանրահավաքները տեղի են ունենում Je suis Charlie և Nous sommes Charlie ( «Ես Շառլին եմ» և «Մենք Շառլին ենք» ) կարգախոսներով:
Այսպես՝ Թուլուզ քաղաքում փողոց է դուրս եկել 80 հազար մարդ, Նանթում` 30 հազար, Նիցայում` 23 հազար, Օռլեանում` 22 հազար, Լիլիայում` 22 հազար, Բեզանսոնում՝ 20 հազար: Նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում նաև այլ քաղաքներում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1521165.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



