1in.am-ը գրում է․
Ավտովթարի արդյունքում այսօր մահացել է «Վոլսբուրգ»-ի 20-ամյա կիսապաշտպան Ժունիոր Մալանդան: Նա նստած է եղել ավտոմեքենայի հետին նստատեղին:
Ֆուտբոլիստը շարժվում էր դեպի «Վոլսբուրգ»-ի հավաքատեղի, որտեղից թիմը պատրաստվում էր մեկնել Հարավային Աֆրիկա` ուսումնամարզական հավաքի:
Նախնական տեղեկությունների համաձայն` ավտովթարի պատճառը եղել է թույլատրելի արագության գերազանցումը: Եղել է անձրև, քամի, ինչի արդյունքում վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումն, ու այն բախվել է ճամփեզրի ծառին:
Բելգիացի կիսապաշտպանը տեղում մահացել է: 2 այլ ուղևորներ ստացել են մարմնական ծանր վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մալանդան 10 խաղ էր անցկացրել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1521168.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել