Panorama.am-ը գրում է․
Հունվարի 10-ին ուժի մեջ մտած օրենքը տարբերակված արգելք է մտցնում արտասահմանցի օրինախախտ-ներգաղթյալների ՌԴ մուտքի համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՌԴ-ում մնալու 120 օրվա ժամկետը գերազանցելը կհանգեցնի 3 տարով մուտքի արգելքի, իսկ 270-օրյա ժամկետի գերազանցման դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարով:
«Ավելի քան 360 օր ՌԴ-ում ապօրինի գտնվելու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով»,-հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նրա խոսքով, այսկերպ, ավելի քան 1 միլիոն արտասահմանցիների համար կարող է 10 տարով փակվել մուտքը Ռուսաստան:
«Մեր տեղեկատվական համակարգը ցույց է տալիս, որ ՌԴ տարածքում ներկայումս մոտ 3 միլիոն արտասահմանցի կա, որոնք զգալիորեն գերազանցել են 90 օր բնակվելու ժամկետը: Նրանք չեն բարեհաճել դիմել միգրացիոն ծառայություն: Կարծում են, որ կարող են այստեղ հանգիստ և անպատիժ ապրել ու փող աշխատել: Սակայն մեր տեղեկատվական համակարգը նրանց գիտե անուն առ անուն: Նրանց մեծամասնությունը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են»,-հաղորդել է Ռոմոդանովսկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



