20151001-gomez-post1in.am-ը գրում է․

Սելենա Գոմեսը կարոտում է Ջասթին Բիբերի հետ ընկերությանը: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ 22-ամյա երգչուհին փորձում է սովորել նրան, որ իրենք այլևս չեն շփվում:

«Նա երկար ժամանակ եղել է նրա լավագույն ընկերներից մեկը: Նախկինում նա կարող էր խոսել նրա հետ ամեն օր և ցանկացած խորհուրդ հարցնել, իսկ հիմա ոչինչ չկա: Սա ավելի շատ նման է մահվան հետ խաղի, քանի որ նրանց կապը շատ ուժեղ է եղել»,- հաղորդել է աղբյուրը:

Ամանորյա արձակուրդները Գոմեսն անց է կացրել Դուբայում մեծաթիվ ընկերների հետ, որոնց թվում են եղել Քենդել Ջեները և Քոդի Սիմփսոնը: Սակայն, ինչպես վստահեցնում են ներքին աղբյուրները, երգչուհու զվարճանքը չի նշանակում, որ նա չի տանջվում Բիբերի հետ բաժանումից:

«Նա մեծ ջանքեր է գործադրում դրական և երջանիկ մնալու համար, բայց նրա սիրտը նախկինի նման կոտրված է: Այն, որ նա զվարճանում է ընկերների հետ, չի նշանակում, որ մոռացել է Ջասթինին: Դա շատ ծանր է»,- հավելել է աղբյուրը:

Վերջերս երգչուհին նույնիսկ ընդունել էր, որ միշտ զգացմունքներ է ունենալու Բիբերի հանդեպ:

Селена Гомес

Селена Гомес

Селена Гомес и Джастин Бибер

Селена Гомес и Джастин Бибер

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել