Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է168.am-ը գրում է․

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 15:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել