Անկեղծ զարմացա, երբ ֆեյսբուքում նկատեցի հավատացյալ-աթեիստ «արյունահեղ ճակատամարտերը»: Այսօր այդ ամենի վրա կարելի է ուղղակի ծիծաղել: Եվ լիաթոք ծիծաղել: Նախ հավատք ունեն բոլորը նույնիսկ աթիստները, քանի որ, ի վերջո, հավատում են իրենց համոզմունքների ճշմարտացիությանը, իսկ արդեն կրոնական հավատք ունենալ-չունենալը կամ այն դրսևորելը խիստ անձնական, եթե կուզեք խիստ ինտիմ հարց է ու պատկանում է միայն մարդ-Աստված տիրույթին, և երրորդ անձի ներկայությունն այնտեղ նույն բանն է, ինչ ամուսնական առաջին գիշերն ուղիղ եթերով Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրելը: Նույն կերպ էլ որևէ կրոնի կամ դավանանքի պատկանիելիությունն է խիստ անձնական հարց: Այլ բան է, որ այդ խիստ անձնականը նաև տվյալ մարդու կողմից չպետք է դառնա տարածման, քարոզման առակա ու մնա իր ներսում: Թե չէ այսօր հաստատ ավելի լուրջ հարցեր կան, քան մարդկանց ըստ աթեիստ-հավատացյալ զատզատելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել