Life.panorama.am-ը գրում է․

Ինչպես պայքարել մազաթափության դեմ. խորհուրդներ
Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը:  Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է: Մազաթափությունը կարելի է ծածկել տարբեր սանրվածքներով, գլխարկներով և շալերով, սակայն, արդյունքում՝ մենք այս ամենով ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խուսափում ենք դրանից: Բազմաթիվ ժողովրդական դեղատոմսեր կան, որոնք օգնում են ազատվելու այս խնդրից: Մազաթափությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Տարիքի հետ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ թափվում են մազերը: Դրանք կարող են թափվել միանգամից կամ աստիճանաբար: Մազաթափությունը կարող է լինել ժամանակավոր և մշտական: Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ: Եթե գլխամաշկին 100.000 մազ կա, ապա խնդիր չի օրական 100 մազ կորցնելը, սակայն, եթե այս ամենը տևական երևույթ է դառնում, ապա անհանգստանալու կարիք կա: 
 
Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից և ոչ թե` հիվանդության պատճառներից:
 
Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել