Հերթական աղմուկը չեղած տեղում. ինչու Հանրապետության նապագահը չի շնորհավորել Նիկոլայ Ծատուրյանի յոթանասունամյակը, այն դեպքում երբ շնորհավորում է նույնիսկ «ճ կլասի» արվեստագետներին.... Ու մի բավական ծավալուն վերլուծություն էլ սկանդալային հարցազրույցով, էլ կաթողիկոս Գարեգին Բ-ով, էլ նախագահի վարած քաղաքականությամբ ու վերջինիս տրամաբանությամբ, էլ պարոն Ծատուրյանին հասանելիք պատժով, էլ Հասմիկ Պողոսյանով, ազատման դիմումով ու լրատվամիջոցներով: Մի խոսքով, ինչպես ռուսական անոնսագիրներն են ասում` «ամեն ինչ կա լավագույն տրադիցիաներին համապատասխան»:
Հիմա հարց. իսկ ինչու՞ պետք է շնորհավորեր, կամ պարոն Ծատուրյանը մի՞թե նեղված է, որ իրեն չեն շնորհավորել: Ես, օրինակ, շատ ավելի ուրախ կզգամ ինձ, երբ իմ ծննդյան օրը շնորհավորի, ասենք, մեր շենքի բակապահ Անդո ձյաձյան, քան թե երկրի նախագահը, երբ գիտեմ, որ այդ շնորհավորանքն ընդամենը նախագահականի համապատասխան բաժնի գրած կամ նույնիսկ «թխած»-սրբագրած մի տեքստ է, որը նախագահը գուցե չի էլ տեսել, ու նախագահի ստորագրությունն էլ ուղղակի լավ համակարգչային ծրագրով «դակած»-շտամպած է այդ տեքստի տեղում: Ուրեմն այդ շնորհավորանքն ուղղակի դառնում է թղթի կտոր նման, ասենք, ինչ-որ «ճ կլասի» ՀԿ-ի շնորհած հիսուն դրամանոց վկայագրի: Նիկոլայ Ծատուրյանն այն մարդն է, այն եզակիներից մեկը, ում սիրեց, ընդունեց ու հարգեց Հանրապետության ամենաըմբոստ քաղաքը` Գյումրին: Դեռ կարծեմ Չուխաջյանն է գյումրեցիների խստապահանջության ու ըմբոստության մասին լավ ու տիպիկ բաներ ասել:
Թե չէ գիտես, մի հատ էլ Նիկոլայ Ծատուրյանը պետք է նեղվեր, որ իրեն չեն շնորհավորել Մշնախի քյաբաբասեր Հասոն կամ Մոսկվայի՝ ռուսական ԺԵԿ-ի պետի վերածված հատուկ և միմիայն Ավետ Բարսեղյանի համար Նորին Գերազանցությունը.... Ինչպես կասեն գյումրեցիները` լավ էլի, ախպոր պես ցավդ տանիմ, թարգե, անցի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել