Panorama.am-ը գրում է․
Այս օրերին առավել հաճախ ենք դիմում միկրոալիքային վառարանի օգնությանը: Պարզվում է, սննդաբանները խոսում են հօգուտ այդ սարքի՝ խորհուրդ տալով ակտիվորեն օգտագործել այն: Հիմնավորում են՝ նախ սնունդը պատրաստելու համար շատ ժամանակ չի խլում, ապա սնունդն ինչքան քիչ է ջերմային մշակման ենթարկվում, այնքան օգտակար հատկությունները շատ են պահպանվում: Օրինակ բանջարեղենի համար բավարար է հինգ րոպեն:
Պարզվում է, որ վառարանը նաև լավ միջոց է մանրէներից ազատվելու համար: Բավական է դատարակ պլաստմասե տարան տեղադրել վառարանում հինգ րոպե: Սա վերաբերում է նաև ափսեները լվանալու սպունգին: Կարելի է նաև սպունգը դնել միացրած վառարանում հինգ րոպե: Այս եզրահանգման եկել են Վիսկոնսին համալսարանի հետազոտողները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/01/10/about-health/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



