168․am-ը գրում է․
Deutsche Welle-ի փոխանցմամբ` ԵՄ-ը կարող է ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք: ԵՄ-ի կողմից ռուսերենով հեռարձակելը կհանդիսանա ռուսական քարոզչական կամպանիայի պատասխանը: Նոր հեռուստաալիքը կարող է դիտել ԵՄ-ում բնակվող ռուսալեզու բնակչությունը և ոչ միայն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Լիտվայի ու Էստոնիայի ներկայացուցիչները Եվրահանձնաժողովից պահանջել էին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի քարոզչական կամպանիայի դեմ: Նրանք ընդգծել են, որ ռուսական քարոզչությունը խոչընդոտում է ԵՄ-ի ու Արևմուտքի միասնությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/01/10/442854.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



