Միանգամայն իրավացի են բոլոր սրբությունների պաշտպանները: Միայն թե սկզբունքային ու հետևողական լինելու համար նրանք պետք է այրեն չարախոսներին, ինչպես արվում էր 500 տարի առաջ Եվրոպայում կամ քարկոծեն, գնդակահարեն ու գլխատեն, ինչպես անում էին հազարավոր տարիներ առաջ և անում են այժմ ամենասկզբունքային սրբապահները: Թույլ տվեք միայն հիշեցնել ոմանց կողմից պաշտվող կրոնի հիմնադրի հայտնի խոսքը` «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջինը նա քար գցե...» Չէ՞ որ նրան էլ էին խաչել «սրբապղծության» մեղադրանքով: Այնպես որ, սպասում եմ Ձեր գցած քարերին և կտրած գլուխներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել