Ինչու է դանդաղում Ձեր համակարգչի աշխատանքը եւ ինչպես պայքարել դրա դեմAravot.am-ը գրում է․

Գրեթե յուրաքանչյուր օգտատեր է բախվում համակարգչի դանդաղ աշխատանքի խնդրին: Թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց իրականում մշտական խնդիրները հոգնեցնում են: Ittrend.am-ի փոխանցմամբ՝ առավել հաճախ համակարգիչը նորոգման են ուղարկում: Իրականում դանդաղման պատճառները այդքան էլ շատ չեն եւ բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ կարելի է կատարել ինքնուրույն:

Վիրուսներ

Սկսենք ամենատարածվածից՝ վիրուսներից: Համացանցի յուրաքանչյուր օգտատեր բախվում է համակարգչային վիրուսներին, դրանք բազմաթիվ անհարմարություններ են ստեղծում աշխատանքի ընթացքում: Վիրուսները վերացնելու համար պետք է ակտիվացնել հակավիրուսային ծրագիրը եւ ջնջել բոլոր վտանգավոր ֆայլերը:

Գերտաքացում

Շատերը ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին եւ չեն ստուգում ռադիատորի տաքությունը: Դա շատ սխալ է: Պետք է միշտ հետեւել հովացուցիչի եւ սառեցման համակարգի աշխատանքներին եւ թույլ չտալ համակարգչի գերտաքացում: Դա կարող է հանգեցնել համակարգչի կարեւոր մասերի վնասմանը: Եթե հովացուցիչի աշխատանքի հետ խնդիրներ կան եւ ռադիատորը գերտաքացումը դիմեք սպասարկման կենտրոն:

Ինքնամիացում

Համակարգիչը կարող է ավտոմատ կերպով միացնել բազմաթիվ տարբեր ծրագրեր, նույնիսկ եթե դուք դրանք չեք օգտագործում: Ինքնամիացումը ծրագրերի կարգավորումներում է տրվում: Ստացվում է, որ մի շարք ծրագրեր միաժամանակ միանում են համակարգչում եւ դա խանգարում է համակարգչի աշխատանքին: Որպեսզի վերացնեք խնդիրը՝ պետք է միշտ հետեւել միացած ծրագրերի քանակին եւ ծրագրերը համակարգչում տեղադրելիս ուշադրությամբ ուսումնասիրել բոլոր կետերը: Եթե միացված է ինքնամիացումը, պետք է անջատել այն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել