1in.am-ը գրում է․

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել է, որ երկրում ահաբեկչությունների գործով ձերբակալվել է 16 մարդ: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Դատախազի խոսքով՝ ձերբակալվածները կապ ունեն Սաիդ և Շերիդ Քուաշիների հետ, ովքեր հարձակվել էին Փարիզում գտնվող երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի վրա, ինչպես նաև Ամեդի Կուլիբալիի, ով պատանդներ է վերցրել փոքր խանութում:
Շերիֆ Քուաշին 2011-ին եղել է Եմենում և համագործակցել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ակտիվիստների հետ: Կուլիբալին խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի գրոհային է:
Իրավապահ մարմինները շարունակում են փնտրել հնարավոր հանցակիցների, ինչպես նաև նրանց, ովքեր մասնակցել են այդ հանցավոր գործողությունների ֆինանսավորմանը, զենքի մատակարարմանն ու այլ օգնություն ցուցաբերել:
«Ալ-Քաիդան» հաստատել է մասնակցությունը Charlie Hebdo-ի վրա կատարված հարձակմանը:



