Այս երաժշտական գործիքը կոչվում է հանգ։ Այն առաջին անգամ հայտնվել է Շվեյցարիայում 15 տարի առաջ` կարիբյան պողպատե թմբուկի և շատ այլ տարատեսակ երաժշտական գործիքների հիմքի վրա ստեղծված։ 2014 թ.–ի տվյալներով աշխարհում ընդամենը 80 այսպիսի գործիք կա, և ներկա պահին այն այլևս չեն արտադրում, արտադրվածներն էլ միայն պատվերով են եղել։
Hang Massive խումբը համարվում է հանգով նվագող ամենահայտնի խումբն աշխարհում։ Տղաներն իրենց գործունեությունը սկսել են Շվեյցարիայում 2010 թ.–ին և արդեն հայտնի են ամբողջ աշխարհին։ Նրանց կախարդական, վերերկրային և գլխապտույտ առաջացնող երաժշտությունն օրեցօր երկրպագուների մեծ բանակ է հավաքում։ Առաջարկում եմ ձեզ գնահատել այս երաժշտական ուղղվածությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



