Aroxj.am-ը գրում է․
Շաքարախտի դեպքում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի բացասական հետևանքների մասին բոլոր դիաբետիկները գիտեն: Այն ազդում է սրտանոթային համակարգի վրա, երիկամային խանգարումներ է առաջացնում, լինում են տեսողության խնդիրներ, ինչպես նաև այսպես կոչված նեյրոպաթիա կամ նյարդի վնասում: Կարդացեք նաև Ամեն ինչ շաքարային դիաբետի մասին
Եթե մնացյալների դեպքում հնարավոր է կանխել կամ դանդաղեցնել խանգարումներն ու շեղումները, ապա նեյրոպաթիայի դեպքում՝ դա այնքան էլ հեշտ չէ: Նյարդի վնասման դեպքում բուժումը անհնար չէ, բայց դժվար է: Կարդացեք նաևՈրքան պետք է լինի շաքարի նորման և ինչպես կարգավորել այն
Նեյրոպաթիայի դեպքում հիվանդության զարգացումը կանխարգելելը բարդ գործ է: Այն սկսում է ոտքերի մատներից և հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Նեյրոպաթիայի դեպքում ցավեր կարող են առաջանալ մարմնի և օրգանիզմի բոլոր հատվածներում: Այն վնասում է բոլոր համակարգերին: Սուր ցավերից հնարավոր է ժամանակավոր ազատվել, սակայն ավելի կարևոր է նեյրոպաթիան կանխարգելելը: Նեյրոպաթիայի դեպքում կարող են սուր ինֆեկցիաներ առաջանալ, խնդիրներ հենաշարժական համակարգում, որը կապված է այլ օրգան համակարգերի վնասման հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ