Ինչպես հիմար չերեւալ ինտերնետումAravot.am-ը գրում է․

Ittrend.am-ի փոխանցմամբ՝ բնակչության ամենահետամնաց շերտերը նույնիսկ արդեն սկսում են հասկանալ, որ կրկնակի կետադրական նշաններ դնելը եւ մեծատառով գրելը վատ է, բայց, ընդհանուր առմամբ, մարդը համացանցում դեր զարգացման փուլում է, նեանդերտալացուն համապատասխան:

Ժամանակ

Ի՞նչ իմաստ ունի ժամանակ անցկացնել այնպիսի միավանկ մեկնաբանություններ, ինչպիսինն են «իհարկե», «լիովին համաձայն եմ», «ապրի հեղինակ»-ը, հավանած հոդվածի տակ գրելու վրա: Համաձայնությունը հայտնելու համար հատուկ կոճակներ են ստեղծված: Վախենո՞ւմ եք կիսվել, քանի որ հանկարծ պապիկը կտեսնի եւ կքննադատի Ձեր ճաշակը, ուղղակի արագ հավանեք եւ անցեք առաջ: Մեկնաբանությունը պետք է ներբող լինի հեղինակին, կամ էլ փաստարկված անհամաձայնություն նրա հայացքներին:

Սեփական գրառումները հավանելը

Ի՞նչ եք ուզում դրանով ապացուցել: Միայն հեղինակի հավանումը, հատկապես խեղճ է երեւում եւ ձախողակի տպավորություն է թողնում: Ձախողակներին ոչ ոք չի հավանում, նույնիսկ ուրիշ ձախողակներ:

Հավանած մեմը հարյուր անգամ կրկնելը

Բոլորը արդեն նկատել են, որ դուք այն հավանում եք: Հերիք է տեղադրել ամեն երկրորդ գրառման մեջ կամ բոլոր էլեկտրոնային նամակներում: Ընդհանրապես ավելի լավ է շաբաթը մեկ անգամից ոչ շատ կրկնել ինտերնետում հավանած մեմերը:

Ինքն իրեն հղումներ

«Ինչպես ես ճիշտ նկատեցի 2007 թվականի հունվարի 10-ին», «տեսեք դեռ սեպտեմբերի ամսին ես վստահություն էի հայտնել, որ Ուկրաինայի ինչ-որ նմանատիպ բան կլինի»: Հարյուր գրառումներում, որտեղ հեղինակը մատով երկնքին է դիպել, վիճակագրության համաձայն մեկն է, որ նա ճիշտ է գուշակել: Ինքն իրեն հղում կատարելը մարդուն հայտնի չի դարձնում, այլ շրջապատողներին ցույց է տալիս, որ նա սեւեռված է իր (խղճուկ եւ չգնահատված) անձի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել