ԻՊ-ը քարը տրաքի, թող 40 հազար գրոհային ունենա, բոլոր ահաբեկչական խմբավորումները միասին թող կես միլիոն գրոհային ունենան, որն ահավոր մեծ դարձրած ասեցի, բայց սրանց պատճառով համարյա կես միլիարդի հասնող իսլամական աշխարհի անունն է ընկնում, տասնյակ միլիոն մուսուլմաններ Եվրոպայում վտանգի տակ են հայտնվում, միլիոնավոր մուսուլմաններ էլ, վստահ եմ, կտուժեն Մերձավոր Արևելքում: Հայտնի ուժերը կարողացան իսլամական ծայրահեղական հոսանքներին ֆետիշացնել և իսլամական աշխարհին ու մնացյալին իրար հետ թշնամացնել: Դա արեցին, կներեք, պետք է ասեմ՝ միզող մոզին նախրի անունը կգցի, սկզբունքով: Տականքներ և լավ մարդիկ կան բոլոր կրոններում, իսկ մուսուլման ասելով մի հասկացեք միայն անկրոն ու անաստված թուրքին, որը միշտ իսլամը խայտառակել և այլափոխել է, մուսուլմաններ են նաև միլիոնավոր արաբներ և պարսիկներ, որոնց պապերը եղեռնից մազապուրծ հայերին հաց ու տանիք տվեցին:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=397504760431155&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել