Araratnews.am-ը գրում է․
Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռային հարձակման է ենթարկվել է կաթոլիկ հայ համայնքին պատկանող Ս. Ռիտա եկեղեցին: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Աղբյրուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ այսօր տեղական ժամանակով մոտ 15:30-ին: Հարձակման հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել է:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թվականի մարտից կառավարական զորքերի, «Իսլամական պետություն» խմբավորման և զինված ընդդիմության միջև ընթացող պատերազմի հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է զոհվել։ Ավերիչ բախումներից մեծապես տուժում են նաև Սիրիայի ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/halepum-hrthirakotcvel-e-katholik-hay-hamaynkhin-patkanogh-s-rita-ekeghecin-lusankarner/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




