Life.panorama.am-ը գրում է․
Հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա հարձակում կատարած և 12 մարդ սպանած ահաբեկիչներ Սաիդ և Շերֆ Կաուշի եղբայրները սպանվել են։
Ոստիկանությունը առավոտից շրջապատել էր Փարիզի հյուսիսում գտնվող Դամարտան-ան-Գոել քաղաքի այն շինությունը, որտեղ թաքնվել էին 2 ահաբեկիչները և պատանդ էին պահում 1 անձի։
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, ահաբեկիչներին ձերբակալելու գործողության ժամանակ Կաուշի եղբայրները կրակ են բացել։ Սակայն հաջողվել է պատանդին, որը, ըստ լրատվամիջոցների, եղել է տղամարդ, անվտանգ դուրս բերել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/01/09/Charlie/281907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել