Խորամանկ Զետա Ջո՞նս, սեքսուալ Բելուչի՞, թե՞ ամենա... ՋոլիBarometer.am-ը գրում է․

Այ, այ, այ, դե արի ու ընտրություն կատարի: Շատ դժվար է նախընտրություն տալ այս երեք գեղեցկուհիներից մեկին: Տղաներին որ հարցնես, կասեն` 'որն էլ լինի՝ լավ ա': Բայց ԲԱՐՈՄԵՏՐ վերլուծական կենտրոնը բաթլ-հարցը ձևակերպել է այսպես` ″Նշված դերասանուհիներից որի՞ն եք ավելի շատ համակրում″: Ու հարցվողները պետք է նշեին ընդամենը մեկ պատասխան: Հետաքրքիր է, թե ում են նախընտրել մեր համաքաղաքացիները` Զոռոյի աղջկա՞ն, բռնկուն Բելուչիի՞ն, թե՞ Անջելինա Ջոլիին:

Զարմանալի փաստ. կային մարդիկ (22.3%), ովքեր չճանաչեցին այս մեգա աստղերին: Իսկ հիմա ավելի կոնկրետ.

Երրորդ տեղում Զոռոյի աղջիկն է՝ աղվեսի դիմագծերով օսկարակիր, 21 նոմինացիաներում հաղթանակած Քեթրին Զետա Ջոնսը Նրան համակրել է հարցվածների ընդամենը 11.8%-ը: 45-ամյա գեղեցկուհին, ով դեռևս ակտիվ ստեղծագործական կյանք է վարում և ունի հիանալի ստացված դերեր վերջին տարիներին (Side effects (2013), Broken city (2013), Red 2 (2013), The rebound (2009), No reservations (2007) և այլն), մրցավազքում զիջում է անգամ իրենից տարիքով մեծ՝ 50-ամյա դերասանուհի, 5 տարբեր նոմինացիաների հաղթող Մոնիկա Բելուչիին: Վերջինս նույնպես բեմում է ու անգամ այս պահին էլ նկարահանվում է Spectre ֆիլմում: Նա երկրորդ տեղում է 26%-ով: Իսկ ահա հաղթանակել է Միսիս Սմիթը կամ նույն ինքը՝ բնական դիմագծերով սրտակերը` օսկարակիր, 41 նոմինացիաների հաղթող Անջելինա Ջոլին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել