10418772951in.am-ը գրում է․

Chalie Hebdo շաբաթաթերթի աշխատակիցները կաշխատեն Liberation թերթին պատկանող շենքում: Այս մասին հաղորդվում է Liberation թերթի պաշտոնական կայքում:

«Այսօրվանից շաբաթաթերթի խմբագրությունը կտեղավովի մեր հաստատություններում, որպեսզի կրկին աշխատանքի անցնի՝ չնայած հանգամանքներին»,- ասվում է կայքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամսագրի նոր համարը լույս կտեսնի հաջորդ չորեքշաբթի:

Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել