Shabat.am-ը գրում է․

Ճապոնացի երիտասարդների նոր հակումը շատ է մտահոգում ակնաբույժներին: Երիտասարդ տղաները եւ աղջիկները, քնքշանք դրսեւորելու նոր տարբերակ են գտել` նրանք լիզում են միմյանց աչքերը: Սիրահարներն ասում են, որ դա նույնիսկ ավելի հաճելի է, քան սովորական համբույրը:

Սակայն բժիշկները համոզված են, որ այս "նորաձեւությանը” հետեւողների մեծ մասը շուտով կդիմի իրենց` եղջերաթաղանթի գրգռվածության, ինֆեկցիաների բողոքներով: Հարցը կարող է վերջանալ նաեւ լրիվ կուրությամբ:

Մասնագետները հիշեցնում են, որ աչքը նրբագույն օրգան է, իսկ բերանը լի է տարբեր տեսակի միկրոբներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել