Զարգացած հասարակության չափանիշներից մեկը համարվում է հումորի համար անթույլատրելի թեմաների բացակայությունը: Նույն Ֆրանսիայում արդեն 70 տարուց ավել է, ինչ ընդունված է կտրուկ ծաղրանկարներ ստեղծել բոլոր հնարավոր թեմաներով` սկսած թագավորական ընտանիքների պատկերներից, վերջացրած կրոնով: Սա, կարելի է ասել, արդեն ֆրանսիական մշակույթի մի մաս է, մաս, որը անընդունելի է իսլամիստների համար: Դժվար է պատկերացնել, թե ինչով կավարտվի մշակույթների այս բախումը, և ինչքան արյուն դեռ կթափվի: Կարծում եմ՝ Փարիզը դեռ միայն սկիզբն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել