Վենետիկում մի շատ հին էլիտար և թանկարժեք հյուրանոց կա։ Բնականաբար, տարիների ընթացքում բազմաթիվ աշխարհահռչակ դեմքեր են այնտեղ իջևանել։ 
Ահավասիկ, Երկրորդ աշխարհամարտից հետո այնտեղ որպես շվեյցար աշխատանքի է անցել մի իտալացի, ով սովորություն ուներ իրենց նշանավոր այցելուներին մի գրություն պարտադրել, որը մոտավորապես այս տեսքն ուներ. «Ես, ասենք՝ Մերիլին Մոնրոս, խնդրում եմ հյուրանոցում մոռացած իրերս ուղարկել հետևյալ հասցեով»։ Ու վերջ։ Հասկանում եք, չէ՞, թե այս յուրօրինակ ինքնագրերը տարիներ հետո ինչ աստղաբաշխական գներով կարելի էր վաճառել, ինչը և արել է շվեյցարը։ Ասում են, որ հյուրանոցի տերերը ցանկացել են փայ մտնել շվեյցարի հետ, սակայն դա չեն արել, քանի որ շվեյցարը հյուրանոցի Իքս անվան փոխարեն գրել է Իգրեկ անուն, որը ոչ այլ ինչ էր, քան Կարմիր լապտերների փողոցի անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել