Pastinfo.am-ը գրում է․Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել արգելված խթանիչներ օգտագործելու համար 10 տարով որակազրկել Գևորիկ Պողոսյանին: Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (РУСАДА) պաշտոնական կայքին։
Գևորիկ Պողոսյանը 2010 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, ապա կսկսել հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։
Նշենք, որ 30–ամյա ծանրամարտիկի համար սա արդեն երկրորդ որակազրկումն է։ Այն հաշվարկվելու է 2014 թվականի սեպտեմբերի 8–ից։
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/59617
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել