Tert.am-ը գրում է․
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հեռանկարին, թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ, եթե Ռուսաստանը որոշի սահմանափակել դոլարը` որպես արտարժույթ, նկատեց, որ այս գործընթացը վաղ թե ուշ բախելու է Հայաստանի դուռը:
-Պարո´ն Մեսրոբյան, ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը ասել է, որ Պետդումայի բյուջետային ու հարկային հարցերով հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև ՌԴ տարածքում դոլարի շրջանառության սահմանափակման հարցը: Սա ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի վրա:
-Սա այն պատմությունն է, որ ընթանում է ողջ աշխարհում, որովհետև ընդհանրապես՝ ողջ աշխարհում անկայունության կարևորագույն պատճառներից մեկն էլ ԱՄՆ ահռելի պետական պարտքն է: Այն փակվում է հիմնականում ԱՄՆ Կենտրոնական բանկի ՝ Դաշնային պահուստային համակարգի կողմից՝ լայնածավալ դոլարային էմիսիայով: Այդ ավելցուկային դոլարները մտնում են, հետո դուրս են գալիս, պետական արժեթղթերի տեսքով վաճառվում են օտարերկրյա պետություններին, և ըստ այդմ՝ շարունակվում է վարկային բուրգի կառուցումը, որը, սակայն, հնարավորություն է տալիս նոր վերցրած փողերով փակել նախորդ պարտքերը՝ ավելացնելով ընդհանուր պարտքը: Հիմա դա բերում է նրան, որ ողջ աշխարհում ծավալվում են դիստաբիլիզացիոն գործընթացներ: Առկա ֆինանսաբանկային համակարգն արդեն չի արդարացնում իրեն, և բնական է՝ կա´մ այդ համակարգը պահպանվում է, և աշխարհում ընթանում են տատանումներ, որպեսզի պատերազմների ու այլ անկայունությունների միջոցով այդ գումարը փոշիացնեն, կա´մ պետք է ԱՄՆ-ը որակել սնանկ պետություն: Եվ շատ պետություններ, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, Չինաստանը, որոշ չափով՝ Հնդկաստանը, Բրազիլիան և այլն, փորձում են ձևեր գտնել՝ դոլարից փախչելու համար: Ձևերը մի քանիսն են. վերջին տարիներին շատ պետություններ գնում են մեծ քանակի ոսկի: Երկրորդ ճանապարհը միջպետական հարաբերություններում ոչ դոլարային հաշվարկներ անելն է, և դա շատ վտանգավոր է դոլարային համակարգի համար: Հիմա Ռուսաստանի՝ այս համակարգից դուրս գալը կամ փորձերը՝ դուրս գալ դոլարի տիրույթից, բնական է , որ կազդի նաև Հայաստանի վրա: Բայց եթե անգամ հիմա դուրս չգա էլ, այս գործընթացը ծավալվում է ողջ աշխարհում, և Հայաստանն էլ աշխարհի մասն է, ուստի վաղ թե ուշ այդ գործընթացը «խփելու է» նաև Հայաստանին: Բնական է, որ դոլարի ջատագովները հենց այնպես չեն զիջի, և հիմա այդ բոլոր խժդժությունների պատճառներից մեկը հենց դա է: Դեմոկրատիա, մարդու իրավունքներ և այլն՝ դրանք խամ ականջների համար են իրականում, իսկ մասնագետները դա որակում են որպես գլոբալ ցնցումների աղբյուր:
- Մեզ համար ի՞նչ է նշանակում՝ դուրս հանելը դոլարը՝ որպես արժույթի տեսակ:
-Հայաստանի պահուստների հիմնական մասը դոլարով է, մի մասը՝ եվրոյով, Հայաստանը ոսկու պահուստներ չունի, և բնական է, որ միայն այդ հանգամանքը արդեն հարցեր է դնում մեր պետության առջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



