A1plus.am-ը գրում է․
Քաշի եղբայրները, որ կասկածվում են հունվարի 7-ին Փարիզի Charlie Hebdo խմբագրատանը կազմակերպած ահաբեկչության մեջ, պատանդ են վերցրել Դամարտեն Ան Գոել քաղաքում՝ Փարիզից 35 կմ հյուսիս։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրները։
Ավելի ուշ հայտնեցին, որ փոխհրաձգության արդյունքում մեկ հոգի զոհվել է, մի քանի մարդ՝ վիրավորվել, ապա ֆրանսիական իշխանությունները հերքեցին այդ լուրը։
Այս պահին իրավապահները հետեւում են մի մեքենայի, որն առեւանգել են զինված տղամարդիկ։
Ի դեպ, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ մտադիր է հունվարի 12-ի գագաթնաժողովը նվիրել ահաբեկչության դեմ պայքարին։
Հատուկ գործողությունը՝ ուղիղ
Նյութի աղբյուր՝ http://www.a1plus.am/1358691.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել