Ջոն Կրիսպինը վերջերս մի լուսանկարչական նախագիծ իրականացրեց, որը կոչվում է «Վիլարդի ճամպրուկները»։ Ֆոտոնախագծի շրջանակներում նա փաստագրեց Նյու Յորքի Վիլարդ համայնքի համանուն հոգեբուժարանի նախկին հիվանդների կյանքի պատմությունը։ Այս հոգեբուժարանը հիմնադրվել է 1869 թ.-ին և գործել է 126 տարի։ 1995 թ.-ին, երբ հոգեբուժարանը ի վերջո փակվեց, հոգեբուժարանի աշխատակիցներից մեկին հանձնարարեցին վերադառնալ հոգեբուժարան և առանձնացնել այնտեղի պիտանի իրերն անպիտան իրերից։ Այդ ընթացքում ավելի քան 400 ճամպրուկ հայտնաբերվեց հոգեբուժարանի ձեղնահարկում։ Այդ ճամպրուկները լի էին 1910-1960 թթ. հոգեբուժարան ընդունված հիվանդներին պատկանող զանազան ապրանքներով։ Այդ ճամպրուկները վերցվել էին նրանցից այն ճամանակ, երբ նրանց ընդունել էին հոգեբուժարան։ Քանի որ այդ հոգեկան հիվանդների մեծ մասն իրենց հետագա ողջ կյանքն անցկացրել են հոգեբուժարանում, այդ ճամպրուկներն այդպես էլ մնացել են այնտեղ։ Ներկայումս դրանք պահվում են Նյու Յորքի պետական թանգարանում: Կրիսպինն անցյալ տարի է այս պատմական իրերը լուսանկարելու թույլտվություն ստացել և անմիջապես սկսել է ֆոտոնախագիծը։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է. 

Այս առարկաները փոքր պատուհան են բացում, որից այն կողմ հիվանադանոցում ապրած որոշ մարդկանց կյանքն է։ Ես նպատակադրվել եմ նպաստել, որպեսզի ֆոտոշարքը հնարավորինս լայն տարածում ստանա։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել