Հրատապ լուրեր են գալիս ֆրանսիայից։ Աշխարհը ցնցած սպանդից երկու օր անց նոր զոհեր կան՝ Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանությունը հետապնդում է ենթադրաբար նույն այն երկու իսլամիստ եղբայրներին, ովքեր նախօրեին դարձել էին ցնցող սպանդի հեղինակ։
Հաղորդվում է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում սպանվել է 2 ու վիրավորվել ևս երկու տասնյակ մարդ, ու ահաբեկիչներին այժմ հետապնդում են մայրուղու վրա։ Խնդիրը բարդանում է նրանում, որ նրանց մոտ պատանդ կա, ու հիմա ոստիկանությունը ներգրավել է մի քանի ուղղղաթիռ՝ նրանց բաց չթողնելու համար։
Այս ամենը գնալով ավելի մեծ շոու է հիշեցնում ու, ամենևին չուզենալով արդարացնել այդ սրիկա շներին, պետք է արձանագրեմ, որ Ֆրանսիան հնձում է այն, ինչ ինքն է ցանել։ Բացատրեմ. պարզվում է, որ եղբայրներից մեկը վերջերս է վերադարձել Սիրիայից, որտեղ մասնակցում էր քաղաքացիական պատերազմին՝ իսլամիստական խմբավորումների կողմից։ Եթե ժամանակին Ֆրանսիան չդառնար Ամերիկայի կամակատարը ու միջոցներ ձեռնարկեր, որպեսզի իր քաղաքացիները հնարավորինս շատ խնդիրներ ունենային՝ Սիրիայում իսլամիստների շարքերին անդամակցելու հարցում ու էլ ավելի շատ խնդիրներ դա անելուց հետո՝ ֆրանսիա վերադառնալիս, հիմա գուցե հնարավոր լիներ խուսափել ողբերգությունից։ Սակայն Ֆրանսիան դա չարեց ու հիմա ունի այն, ինչ ունի. Սիրիայից վերադարձող տասնյակ արմատական իսլամիստների, ովքեր հարուստ մարտական փորձ ունեն ու աղքատ մարդկային որակներ, զենք ճարելու մեծ հնարավորություն ու ջիհադը գյավուրական Եվրոպա բերելու անհագ ցանկություն։