IMG_5457[1]

Կրթահամալիրի կենտրոնը, որ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Րաֆֆու փողոցով է բաժանվում, Ճրագալույցի պատարագից հետո մեծ թվով սեբաստացի սովորողների, ուսուցիչներ, ծնողների ու բարեկամների համար արդեն երրորդ անգամ ավանդույթի ուժով դարձավ Ավետիսի փոխանցման, Ուսուցչի հայտնության ուրախության հավաքատեղի` ջերմ, լուսավոր, տոնական զարդարված, ընդարձակ… որպես եկեղեցի, որ ժողովուրդ է նշանակում: Տեսեք՝ մեր «Սեբաստացի» TV-ն հիշեցնում է 2013-2014-ի հունվարի 5-ը Մեդիակենտրոնում, և ArtTV-ն ներկայացնում է 2015-ը։

Ճրագալույցի պատարագը մի մասով անցկացրի Շուշանի և Արևիկի հետ. Դավիթ Բլեյանի հետ որոշել էինք պատարագել անժամանակ հիվանդացած Շուշանի հետ. տունը խնամված, իստակ էր, մեր ներսից եկող սուրբ լույսով խաղաղված` որպես եկեղեցի… Ինչ հրաշալի էր, Ուսուցիչ, այն ժամանակը, որ ես ունկնդրում-վայելում էի Քո հայտնության առիթով Շուշանի, Արևիկի ու Դավթի հարազատությունը. որքա˜ն երջանիկ է Դավիթը` իր բոլոր քույրերի նվիրումով… Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի ճանապարհին թվարկում էինք Դավթի հետ անունները իր քույրիկների, և´ զվարճանում, և´ հաշվում… Նույնքան պաշտպանված է, վստահ եմ, նրանցից յուրաքանչյուրը Դավթի ուժով, ամենահասությամբ, արդարությամբ…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել