Esem.am-ը գրում է․

Հաճախ ենք համացանցում հանդիպում ամենաոճային ու ամենագեղեցիկարտասահմանցի փոքրիկների մասին այս կամ այն հրապարակման: Ասենք, որմեր հայ փոքրիկները պակաս գեղեցիկ, անուշիկ ու ներկայանալի չեն, եթե ոչառավել:

Բնականաբար, ամեն մի փոքրիկ իր քաղցրությունն ունի, սակայն մենք այսանգամ առանձնացրել ենք մեր տեսադաշտում հայտնված ամենաինքնատիպների ուանուշիկների հերթական հնգյակը:

Էդուարդ Գաբրիելյան

6 ամյա Էդուարդը քաղաքական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի որդին է, ում հայրիկը հաճախ «մոզգ» է անվանում:): Շիկահեր Էդուարդը շատ է սիրում մուլտֆիլմեր նայել, ամեն անգամ հայրիկին հարցնում է. «Թազա ինչ մուլտիկ կա, դիր նայենք:)»: Ըստ Վիլենի՝ որդու ամենասիրելի արտահայտությունը «Վա՜յ մե»-ն է, որը տղան շատ հաճախ է օգտագործում :)

Երիտասարդ հայրիկի փոխանցմամբ՝ որդին բոլոր հարազատների հետ շատ կապված է. «Նա լսում է մեզ, բայց վերջին խոսքն ու որոշումն իրենն է»,- նշեց նա:

Խոսելով դպրոցում երեխայի ցուցաբերած վարքից ու առաջադիմությունից Վիլենն ասաց. «Դպրոցում բոլոր առումներով ինձ գերազանցել է. հա՛մ լավ է սովորում, հա՛մ խելոք է:)»:

 Մհեր Պողոսյան 

Մհեր Թևան Պողոսյանը՝(Ինչպես ծննդականում է) ջ տարեկան դարձավ դեկտեմբերի 26-ին: ԱԺ պատգամավորի որդին հաճախում է Էլտառոս մանկապարտեզը:

5 ամյա Մհերի նախասիրությունը խաղալն է:) «Զենքերով, մեքենաներով, կոմպյուտերով, հեռախոսով, ipadov շատ է սիրում խաղալ: Ֆուտբոլի մեծ երկրպագում է»,- խոսելով որդու նախասիրություննրից ասաց պարոն Պողոսյանը:

Ըստ հայրիկի՝ Մհերը նաև լավ արտասանում է ու երգում :)

Սիրում է կենդանիների հետ ժամանակ անցկացնել: «Երկու շուն ունենք, ձկներ, նրանց զբաղվում է հավեսով»,- ասաց Մհերի պատգամավոր հայրիկը:

Մհերը հաճույքով Կոնստրուկտոր խաղալիքներով է խաղում, ռոբոտներ է հավաքում ու ներկում:

 

Մարիա Բաբաջանյան

3 տարեկան 6 ամսական Մարիան դերասան, հումորիստ Կարեն Բաբաջանյանի և Լիլիթի դուստրն է: Փոքրիկ աղջնակը հետաքրքրված է լեզուներով, ըստ մայրիկի՝ Լիլիթի, հեռուստատեսությամբ լեզվի ուսուցման հաղորդումներ է նայում ու այդպես ռուսերեն ու անգլերեն սովորում:

Նրա փոխանցմամաբ՝ Մարիայի սիրելի մուլտֆիլմը՝ «Կալաբոկն» է: Նա հաճույքով ամեն անգամ լսում է Հվհաննես Թումանյանի հեքիաթները:

Փոքրիկի անբաժան ընկերը տիկնիկն է: «Դեռ փոքր էր, երբ բարուր արած տիկնիկ նվեր ստացավ: Շատ սիրեց տիկնիկին ու այդ օրվանից չի բաժանվում նրանից»,-ասաց գեղեցկուհու մայրիկը:

Ըստ հումորիստի կնոջ՝ դուստրը շատ աշխույժ է, էներգիայով լի, մարդամոտ ու բարի: «Շատ է սիրում հանրային վայերում լինել, շփվել մարդկանց հետ: Ցանկացած միջավայրում անմիջապես մերվում է: Երբ նոր էր մանկապարտեզ գնում ու տեսնում էր մյուս երեխաներին լացելիս՝ զարմացած հարցնում էր. «Ինչի՞ են լացում, ի՞նչ է եղել»: Շատ արտիստիկ է, մանկապարտեզում միշտ գլխավոր դերերն իրեն են վստահում»,- նշեց Լիլիթը:

Մարիայի մոտ զարգացած է երաժշտական լսողությունը: «Դեռ 2 տարեկան էր, երբ առավոտյան ես ու Կարենը երաժշտության ձայն լսեցինք: Ես կարծում էի ինքն է, Կարենին էլ թվացել էր՝ ես եմ: Մեկ էլ տեսնենք ինչ՝ Մարիան լսելով, թե ինչ է նվագում եղբայրը՝ ընդօրինակում է նրան: Ասեմ՝ բավական լավ է ստացվում :)»,- պատմեց մայրիկը:

Թիթիզ փոքրիկը գրեթե միշտ շրջազգեստներ է հագնում, ինչին էլ  համահունչ զարդեր ու պայուսակներ է ընտրում :)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել