Թե ինչպես քաղցրավենիքը «փրկեց» Charlie Hebdo-ի հայազգի երգիծաբանի կյանքըArmlur.am-ը գրում է․

Օրեր առաջ ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի երգիծաբաններից մեկը` հայազգի Մաթյե Մադենյանը, փրկվել է ահաբեկչությունից, քանի որ հունվարի 7-ին աշխատանքի չէր գնացել: Asbarez.com-ը հայտնում է, որ արյունալի հարձակումից ժամեր առաջ նա զանգահարել է խմբագրություն ու տեղեկացրել, որ այդ օրն ինքն աշխատանքի չի գնալու: Նա ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթերում բացատրել է իր բացակայության պատճառը: «Այդ առավոտ ես զանգահարեցի Hebdo-ի խմբագրություն` ասելու, որ չեմ գալու»,- պատմել է Մադենյանը` հավելելով, որ պատրաստվել է Սուրբ Ծննդյան տոներին Ֆրանսիայում մեծ տարածում գտած քաղցրավենիք գնել, նոր գնալ խմբագրություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել