Ուզում եմ մի բան ասեմ ֆրանսիական դեպքերի մասին, բայց չեմ իմանում ոնց ասեմ, որ հանկարծ ոչ մեկիդ մեղմ ու նուրբ հոգիները չվիրավորեմ։ Դրա համար էլ կասեմ ոնց մտածում եմ՝ ոնց կա իմ իրականության մեջ։
Մի որոշ ժամանակ ապրել եմ Փարիզում, ոչ, երկար չէր ու բավականին վաղուց էր։ Հա, նախօրոք զգուշացեմ՝ ֆրանսիացիներին չեմ սիրում (նույնիսկ մի այլ ձևի չեմ սիրում)։ Սակայն, հարգում եմ ու ժամանակ առ ժամանակ օգտագործում եմ ֆրանսիացի մեծերի թողած «ժառանգությունը»։ Լավ, թողնենք լիրիկան ու անցնենք բուն թեմային։
Դեպք 1:
Անցնում էի ՄոնՄարտրի տակի փողոցներից մեկով, կարելի ա ասել զբոսնում էի ու հանկարծակի հայտնվեցի զզվելի մի գարշահոտի ու աղմուկի մեջ՝ փողոցային ինքնաբուխ շուկա էր։ Չասեմ, որ վաճառականների ու գնորդների 90-ը արաբ ու սևամորթ էին։ Երրորդ քայլին զգացի՝ մեկը մտնում ա գրպանս (ոչ պորտման կար էն ջեբում, ոչ էլ հեռախոս, դեբիլը չէր ջոգել, որ հայ տղամարդու քամակին կպնել չի կարելի), առանց մտածելու, ավել-պակաս գոռալու, անիմաստ ոստիկան կանչելու տվեցի քիթմրթին։ Չէր սպասում։ Մանթո նայեց վրես, ջոգեց, որ տեղացի չեմ ու պուկ տվեց հանցանքի վայրից։
Դեպք 2:
Հասնում եմ մետրոի կայարան։ Մուտքը շրջապատված է արաբներով՝ «մալբորո-մալբորո-ուն երո-ուն երո-մալբորո» բոլոր կողմերից լսվում էր շատ վատ ակցենտով։ Հա, կոնտրաբանդ ծխախոտ էին վաճառում, ձեռի հետ պլան ու այլ տեսակի թմրամիջոցներ։ Մեկը ձեռքիցս բռնեց՝ բա առ սիգարետս, գնամ տուն, հաց ուտեմ։ Ես էլ հայերեն պատասխանեցի՝ «տո դե ռադ էղար, դավադիտ արեցիք արդեն աննասուններ» (իհարկե, ավելի «ջերմ» բառեր էի օգտագործում)։ Էտ բալամը աչքերը չռեց վրես ու առանց մի ակցենտի՝ «Arménienne? Frère Désolé, désolé!»
Դեպք 3:
Նույն ինքնաբուխ շուկայով անցնելիս (ուրիշ օր էր, երևի մի 3-4 օր հետո) զգում եմ, որ մի խուճապ ա սկսվել էս աննասունների մոտ, մի բլբլում են, մի փախչում (տառականներից բեթար, ծակ ու ծուկ էին ման գալիս)։ Ես էլ ինչ, հանգիստ գնում եմ ճամփովս՝ մետրո հասնեմ նստեմ։ Ահա, հենց էն մետրոն։
Տեսնեմ մի շարքով, սև համազգեստով, շթերով, կասկեքով ու !! ավտոմատներով զինված!! տղեք են մտնում փողոց մի ծերից ու նույն փողոցը փակում միուս կողմից։ Պարզվեց՝ ոստիկանություն ա։ Ու ահա բուլդոզերից բեթար ջարդում-փշրում-գցում ոտերի տակ-մաքրում-սրբում անցնում են էտ փողոցով (հա, պո պուտի ուզում էին ինձ էլ տանեին, անձնագիրս ստուգեցին, ասացին ՊԱՐԴՈՆ ու շարունակեցին)։ Հետևներից անցավ ջրցան մեքենան, մաքրեց փողոցն աղբից։
Հա, ասեմ էտ մաքրությունը տևեց երեք օր...
Հա, ինչ էի ուզում ասել։ Նենց մի վայնասուն ա բարձրացել ու գնում, որ մտածում ես՝ վայ քու արա՜, բա դա էն իմ իմացած Ֆրանսիան չի՞։ Չէ՞ դա իմ իմացած Ֆրանսիական Խալիֆաթն ա։ Իրենց ձեռն ա, ինչ կուզեն, երբ կուզեն, կանեն։ Իրենց համար արաբներն ու սևերը նույն ներքին քաղաքական զենք են, ոնց որ օպոզիցիան Ալիևի ռեժիմի համար։ Օֆ օֆ, աման եսիմ է՜։
Մենակ մի բանից պիտի զգույշ լինեն, մեկ-մեկ զենքդ սկսում ա ինքնուրույն կյանքով ապրել։