1in.am-ը գրում է․

iphone-1

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչ է կատարվում iPhone-ի սիրահարների հետ, երբ նրանք ինչ-ինչ պատճառներով մնում են առանց սիրելի սմարթֆոնի: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Computer-Mediated Communication գիտական ամսագրում:

Պարզվել է, որ նման դեպքում մարդկանց մոտ հաճախ նկատվում են հոգեբանական կամ ֆիզիոլոգիական շեղումներ, որոնց արդյունքում նրանք անկարող են լինում կատարել մարդուն հատուկ մի շարք գործառույթներ:

Գիտնականների խոսքով՝ ոչ միայն հեռախոսի բացակայությունը, այլև խոսափողը վերցնել չկարողանալը ունենում են բացասական ազդեցություններ՝ ճնշման բարձրացում, սրտի աշխատանքի արագացում, ինչպես նաև տագնապի զգացողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել