Փողոցի արվեստը լուսանկարիչներից պահանջում է անհավատալի ճկունություն և զգոնություն, որպեսզի հասցնեն ֆիքսել այն պահերը, որոնք մարդիկ սովորաբար բաց են թողնում։ Տաղանդավոր փողոցային ինքնուս–լուսանկարիչ Տաո Լյուի մոտ դա հոյակապ է ստացվում։ Նա իր ամբողջ օրն անցկացնում է հարազատ Հայֆեյ քաղաքի փողոցներում, որպեսզի անմահացնի ջերմ, ծիծաղելի և հետաքրքիր պահերը։

Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ Տաո Լյուն ձեռք բերեց Fujifilm X100 լուսանկարչական ապարատը և սկսեց ընդմիջման ժամերին լուսանկարել քաղաքը։ Որպեսզի զարգացնի իր հմտությունները, նա սկսեց տարատեսակ գրականություն կարդալ և վարպետության դասեր լսել։

Մինչև 2014 թ.–ը Տաոն լուսանկարում էր բացառապես Չինաստանում, իսկ այօր արդեն ամբողջ աշխարհից եզակի կադրեր է որսում։ Նայելով նրա արած լուսանկարներին՝ ակամայից թվում է, թե ժամանակը մի պահ կանգ է առել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել