Փարիզում սպանված ծաղրանկարիչներից մեկի լուսանկարը` Եվրոպայի ապագան նկարելիս։ Ու սրա նմանի համար էլ ցավում և ցավակցություններ է հայտնում աշխարհը։ Ամբողջ աշխարհի մամուլն արդեն երկու օր է՝ չի դադարում խոսել սրա մահվան մասին։ Բոլորը ցավում են Ֆրանսիային, որովհետև դա Ֆրանսիան է, իսկ երբ դրանից առաջ Եմենում դպրոցի մոտ պայթուն էր եղել, և մահացել էր 30 մարդ, որոնց մեջ երեխաներ էին, աշխարհը չխոսեց, մամուլները անդրադարձան մեկ անգամ, չհնչեցին ցավակցական խոսքեր աշխարհի կողմից, որովհետև նա Եմեն է, սա` Ֆրանսիա։ Մարդը մղվել է ամենավերջին պլանը, իսկ արժեքները միայն չափվում են նյութական հնարավորություններով։ Ահա և այստեղից էլ առաջանում է անդունդը և ատելությունը մարդկության միջև՝ իր ողջ դրսևորումներով, որի վառ ապացույցը հենց տեղի ունեցավ Փարիզում, և որի մեղավորը հենց քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ պետություններն են, երբ Եմենը կամ այլ երորդական երկիր է, ոչինչ, բայց հենց իրենք են, ապա դա վերջն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել