Օգտակար հատկությունների հաշվառմամբ, ծիրանը կորիզավորների մեջ ամենաօգտակարն է ճանաչվել: Գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է ստամոքսաղիքային տրակտին, սիրտ-անոթային համակարգին ու նույնիսկ պաշտպանում է քաղցկեղի որոշ տեսակներից: Ճիշտ է, գաստրիտով ու խոցային հիվանդություններով, ինչպես նաև շաքարային դիաբետով հիվանդներին պետք է ծիրանը զգուշությամբ ու խիստ չափավոր օգտագործել:
Ծիրանի բաղադրության մեջ արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին ու А, և В ու С խմբերի վիտամիններ կան, ինչպես նաև կիտրոնա-, սալիցիլա-, գինե- ու խնձորաթթուներ: Ծիրանի մեջ կարոտինի պարունակության բարձր մակարդակը պաշտպանում է թոքերի, ստամոքսի, կերակրափողի, միզապարկի քաղցկեղից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/648279895294133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



