Lurer.com-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ոչ միայն հաջողություններ է գրանցում ակումբի կազմում, այլ նաև անհաջող ռեկորդներ:

Իտալացի մասնագետը մադրիդյան թիմի պատմության մեջ դարձավ առաջին մարզիչն, ով մադրիդյան դերբիում պարտվել է երեք անգամ անընդմեջ:

Հիշեցնենք, որ Անչելոտիի թիմը երեկ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 2:0 հաշվով զիջել է «Ատլետիկոյին»:

Ավելի վաղ, «Արքայական ակումբը» մադրիդյան մյուս թիմից պարտվել էր Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում՝ 1:2 հաշվով, ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում՝ 0:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել