1in.am-ը գրում է․
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հակաբիոտիկների ստեղծման նոր միջոց են գտել, որը կկարողանա օգնել այդ կատեգորիայի դեղամիջոցների նկատմամբ կայուն վարակների աճող թվի դեմ պայքարում: Գիտնականների աշխատանքի նկարագրությունը հրապարակված է Nature ամսագրում:
Բոստոնում ԱՄՆ Հյուսիսարևելյան համալսարանի հետազոտողները լաբորատոր պայմաններում հողում բակտերիաներ աճեցնելու մեթոդ են մշակել:
Գիտնականների հետազոտությունը բերել է 25 նոր հակաբիոտիկների բացահայտման, որոնցից մեկի՝ տեիքսոբակտինի արդյունավետությունը երևացել է մկներին հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակներից բուժելու միջոցով:
Եթե մարդկանց վրա փորձարկումները հաջող լինեն, նոր դեղամիջոցը կարող է լինել նոր դասի առաջին հակաբիոտիկը գրեթե 30 տարում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1519778.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



