Ֆրանսիայի հյուսիսում հայտնաբերվել են «Charlie Hebdo» -ի վրա հարձակման մեղավորներըPanorama.am-ը գրում է․

«Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության հարձակման մեջ կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կուաշին հայտնաբերվել են Ֆրանսիայի հյուսիսում: Լուրը հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Agence France-Presse-ի հաղորդմամբ` նրանց ճանաչել է բենզալցակայանի աշխատակիցը: Այսօր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է 7 հոգու ձերբակալության մասին, ովքեր կարող են առնչություն ունենալ հարձակման հետ:

Արդեն ձերբակալվել են Կուաշի քույրը, նրա ամուսինը, ինչպես նաև Սաիդ Կուաշի կինը, ովքեր կասկածվում են այս գործին առնչության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել