1327673839_skor2501in.am-ը գրում է․

Հունվարի 8-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է Արագածոտնի մարզի Ճարճակիս (Դերեկ) գյուղի ճանապարհին եւ վատառողջ երեխային հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Ա. Շ.-ին (ծնվ. 2010թ.) մոտեցրել են շտապօգնության 2-րդ ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել նաեւ շտապօգնության ավտոմեքենան:

Տուժածը տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել