Esem.am-ը գրուոմ է․

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այս տարի ևս Ամանորը տանը՝ ընտանիքի անդամների հետ է դիմավորել: Ըստ նրա՝ արդեն երրորդ տարին է՝ հրավեր է ունենում տարբեր ռեստորանային համալիրներից՝ որպես հանդիսավար մասնակցելու Ամանորի գիշերվա երեկույթին, սակայն մերժում է: Դերասանուհու համոզմամբ՝ Ամանորը պետք է տանը՝ ընտանիքի անդամների հետ անցկացնել, իսկ Նոր տարվա գիշերը ինչ-որ տեղ գնալու փոխարեն՝ քնել:  Իսկ թե ինչով է նշանավորվել անցած տարին դերասանուհու համար և ինչ սպասելիքներ ունի 2015-ից, պարզիր ESem.am-ի բլից հարցումից:

- Եթե Ձյունանուշ լինեիք…

- Մեծ հաճույքով կապրեի Ալյասկայում:

- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Ստեղծագործական առումով բուռն տարի էր ու աչքի ընկավ գեղարվեստական ֆիլմերի առաջարկներով:

- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Տունը:

- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Ընտանիքիս անդամների:

- Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:

- Ամանորի գիշերը հյուրեր չեմ ընդունում: Դա արգելված է, ես էլ հյուր չեմ գնում. միշտ ընտանիքիս հետ տանն եմ լինում ու քնում եմ:

- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին:

- Ինչ-ինչ պատճառներով չեմ ուզում նշել:

- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Մինչև 12 տարեկանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել