Interpress.am-ը գրում է․
«Ընկել եմ և չեմ կարողանում վեր կենալ»:
Այս բառերը, որոնք գոռում էր մի տարեց կին, հայտնի էին 1990-ականների բժշկական մի սարքավորման գովազդից: Իսկ 2015-ին այս նախադասությունը կարող է դառնալ Եվրոպայի հիմնական արտահայտությունը:
Քանի որ ԱՄՆ-ի տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է, բոլոր քաղաքական հատվածի վերլուծաբանները Եվրոպայից ուրախանալու քիչ բան են տեսնում: Լավատեսները գտնում են, որ 2015-ին տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի ընդամենը 1 տոկոս, մյուսները գտնում են, որ իրենց սպառնում է երրորդ տնտեսական ճգնաժամը: Գերմանիայում, որը սովորաբար դիտարկվում է որպես հզոր տնտեսություն ունեցող երկիր, և որի բարգավաճումն օգնում է փոխհատուցել Եվրոպայի թուլությունը, վերջին երկու քառորդի վերաբերյալ, մեր ունեցած տվյալների համաձայն, տնտեսական աճ ընդհանրապես չի գրանցվել: Տասնամյա դեֆլյացիայի կանխագուշակումները, ցածր արտադրողականությունն ու գործազրկության բարձր մակարդակը դարձել են առօրեական երևույթներ:
Ի՞նչ պետք է անի աշխարհամասը: Շատ տնտեսագետներ և փորձագետներ կենտրոնանում են դրամական և ֆիսկալ քաղաքականության և աշխատաշուկայի բարեփոխման վրա. ձեռք բերել քաղաքական լծակներ և տնտեսական խթանման իրավունք, և աշխարհամասը կարող է խուսափել սպառնացող ճգնաժամից, այնպես չէ՞: Հավանաբար, ո՛չ:
Սակայն Եվրոպայի հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ ժողովրդագրական, որը չի դիտարկվում տնտեսական քաղաքականության կերտողների կողմից: Այս մասին նոյեմբերին Եվրոպառլամենտի ելույթում ասել է ոչ այլ ոք, քան Պապ Ֆրանցիսկը:
Ինչպես ասել է պոնտիֆիկոսը. «Շատ տարածքներում մենք այն տպավորությունն ենք ստացել, որ մարդիկ հոգնած են և ծերացած. Եվրոպայում, որն այժմ նման է «տատիկի», պտղաբերություն ու աշխուժություն չկա»:Սակայն իրավիճակն ավելի վատ է: Եվրոպա տատիկը ոչ միայն ուղղակի ծերանում է, այն նաև էքսցենտրիկ է դառնում: Նա, ինչպես տխրությամբ նշել էր Պապը եպիսկոպոսների նախորդ վեհաժողովի ընթացքում, «հոգնել է ապակողմնորոշումից»:
Ընթերցողներից շատերը կարող են չընդունել Պապի օգտագործած խոսքերը. մենք սիրում ենք մեր տատիկներին անկախ նրանից, նրանք ծերացել են, թե ոչ: Սակայն ինչպես իր ուսումնասիրության մեջ ցույց է տալիս Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի իմ կոլեգա Նիկոլաս Էդերստադը, Պապի խոսքերը հիմնավոր են:
Սկսենք տարիքից: Մարդահամարների տվյալների միջազգային բյուրոյի ամերիկյան բազայի համաձայն, 2014-ին Արևմտյան Եվրոպայում յուրաքանչյուր 5-ից մեկը 65 կամ ավելի տարիք ուներ: Դա բավական բարդ է հաղթահարել՝ հաշվի առնելով շուտ թոշակի գնալու տարիքն ու կենսաթոշակային համակարգը, որտեղ սահմանված է «pay-as-you-go» համակարգը՝ ծախսերի վճարումը, երբ դրանք առաջանում են:
Արդեն 2030-ին այս թիվը կկազմի 4-ից մեկը: Եթե պատմությունը ինչ-որ բան սովորեցնում է, ապա թոշակային համակարգին պետք է տրամադրվեն ավելի ու ավելի մեծ գումարներ, որի արդյունքում հաջորդ սերնդի հնարավորությունների իրացման համար ավելի քիչ գումարներ կհատկացվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ