Հաճախ մենք ներողություն ենք խնդրում, քանի որ չափից դուրս անհանգստանում ենք, թե ինչ կմտածեն մեր մասին մյուսները: Բայց կան իրավիճակներ, որտեղ ներողություն խնդրելու կարիք չկա:
1. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ սիրում եք ինչ-որ մեկին

Վայելեք այն փաստը, որ ի վիճակի եք սիրել: Կապ չունի, թե ում եք սիրում կամ ով է ձեզ սիրում: Այն փաստը, որ դուք կարող եք սիրել, ամենակարևորն է:
2. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ ասել եք «ոչ»

Հարգեք ինքներդ ձեզ, և մարդիկ կհարգեն ձեզ: «Ոչ» ասելու կարողությունը տրված է միայն լավ առաջնորդներին:
3. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ գնում եք ձեր երազանքի հետևից

Ափսոսանքով լի կյանքը դատարկ ու անիմաստ է: Երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ ունեք երազանքներ, քանի որ մեր երազանքներն են մեզ տարբերակում շրջապատից: Դուք երբեք լիարժեք երջանիկ չեք լինի, եթե հրաժարվեք ձեր երազանքներից:
4. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն ժամանակի համար, որ հատկացնում եք ինքներդ ձեզ

Դուք երբեք հաջողակ չեք լինի, եթե հոգ չտանեք ձեր մասին: Միշտ մտածեք ձեր սեփական պահանջների մասին և ժամանակ գտեք այն բաների համար, որոնք ձեզ երջանկացնում են:
5. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք ձեր առաջնահերթությունների մասին

Երբեք թույլ մի տվեք որևէ մեկին մեղադրել ձեզ ձեր առաջնահերթությունների համար: Միշտ հոգ տարեք ձեր սեփական ընտրության մասին: Եթե դա ձեզ համար կարևոր է, ուրեմն դա իսկապես կարևոր է: Ստիպեք մարդկանց հարգել ձեր ընտրությունը:
6. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք անառողջ հարաբերություններին վերջ դնելու համար

Դուք երբեք չպետք է ասեք, որ ափսոսում եք այն բանի համար, որ բաց եք թողել ձեզ ցավ պատճառած մարդկանց: Այն բանի գիտակցումը, որ հարաբերություններն անառողջ են, և դուք չեք կարող ոչինչ անել, շատ մեծ քայլ է արդեն: Խիզախ եղեք այդ հարցում:
7. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք ձեր թերությունների համար

Թերություններն են ձեզ գեղեցիկ ու անկրկնելի դարձնում: Երբեք մի ասեք, որ ափսոսում եք ձեր որևէ հատկանիշի համար: Հավատացեք ինքներդ ձեզ, իսկ եթե ինչ-որ բան ձեզ իրոք դուր չի գալիս, փոխեք այն:
8. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ պաշտպանում եք ձեր համոզմունքները

Երբեք մի ասեք, որ ափսոսում եք ձեր արժեքների պաշտպանության համար: Առաջնորդները երբեք ներողություն չեն խնդրում այն բանի համար, որ արել են այն, ինչ ճիշտ են գտել:
9. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ չգիտեք պատասխանը

Գիտելիքների մշտական փնտրտուքը մեր միտքը երիտասարդ է պահում: Երբեք մի ասեք, որ ափսոսում եք սովորելու շանսի մասին, իսկ եթե կարող եք ընդունել, որ ինչ-որ բան չգիտեք, ուրեմն ուժեք եք և ինքնավստահ:
10. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք մեծ ակնկալիքների համար

Երբեք ներողություն մի խնդրեք այն բանի համար, որ մյուսներից ակնկալում եք այն, ինչ ակնկալում եք ինքներդ ձեզնից: Դա նշանակում է, որ մյուսների համար այնքան եք հոգ տանում, որ ցանկանում եք նրանց ավելի լավը տեսնել:
11. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ ձեր վրա գումար եք ծախսել

Ձեզ համար որևէ լավ բան գնեք. դա կբարձրացնի ձեր ինքնագնահատականը: Երջանիկ և հաջողակ մարդիկ գիտեն, որ նրանց սեփական ցանկությունները կարևոր են իրենց կյանքի համար:
12. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք որևէ մեկի համար

Յուրաքանչյուրը պատասխանատու է միայն սեփական արարքների և վարքի համար: Դուք չպետք է ներողություն խնդրեք ուրիշների արարքների համար, անգամ եթե կարծում եք, որ դա ձեզ էլ է վերաբերվում:
13. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ չեք կարողանում պարել

Պարզապես պարեք: Վայելեք այն:
14. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք ձեր պատասխանի ուշացման համար

Հաջողակ մարդիկ գիտեն, որ առաջնահերթությունների ճիշտ տեղաբաշխումը երբեմն նշանակում է նամակների և հեռախոսազանգերի պատասխանի ուշացում:
15. Դուք երբեք չպետք է ներողություն խնդրեք այն բանի համար, որ ճիշտն եք ասել

Ուժեղ մարդիկ ճիշտն են ասում: Իսկ ուժեղ լինելու համար պետք չի ներողություն խնդրել: Անգամ եթե դա ցավեցնում է մյուսներին:


