Գերմանիայի Ստուտգարդ քաղաքի «Wilhelma» կենդանաբանական այգում Տուանա անունով մայրիկ գորիլան իր նորածին ձագուկին տանում է գլխի վրա։

Ֆիլիպինցի ճանապարհատրանսպորտային ոստիկանները ցուցադրում են մեծահասակների տակդիրները, որոնք օգնելու են, որ նրանք իրենց դիրքերում կլինեն Ֆրանցիսկոս Պապի՝ Ֆիլիպիններ այցելության ընթացքում հունվարի 15-19-ը։

Փարիզի կենտրոնում գտնվող «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված զինված հարձակման արդյունքում զոհված իլյուստրատորերի, լրագրողների ու ոստիկանների հիշատակի համար Բեռլինում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց տեղադրված գունավոր մատիտներն ու ծաղիկները։

Չինաստանի Վուհան բնակավայրի քանդման շինարարական հրապարակում վտանգավոր պայմաններում իրականացվող աշխատանքները։

Փհենյանում իրականացվող զինավարժությունների ընթացքում Հարավային Կորեայի հատուկ ծառայության ուժերի զինվորները դիրքավորվում են սառցապատ ջրերում։

Հարավկորեացի զինվորները զինավարժությունների են մասնակցում ցելսիուսի սանդղակով -20 ջերմաստիճանի պայմաններում՝ Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից պաշտպանվելուն նախապատրաստվելու համար։

Նյու Դելիում հունվարի 26-ին Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի զինվորները նախապատրաստվում են Հանրապետության օրվա զորահանդեսին։

Իլինոյիսի Չիկագո բնակավայրի Հյուսիսային պողոտան ծածկվել է սառույցով -17 ջերմաստիճանի պայմաններում։

Միչիգան լճի փարոսը ձմեռային մառախուղի մեջ։

Կիմանոյով սուզորդը Տոկիոյի Շինագավա ակվարիումում կերակրում է ձկներին։

«Gamboa Rainforest» հյուրանոցում ցուցահանդեսին ներկայացված «Oophaga pumilio» գորտը՝ կապույտ ջինսի վրա։
Էլ Սալվադորի օդանավակայանի ասֆալտի վրա կանգնած դաշտագայլը։

ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ինքնաթիռի ստվերն ամպերի մեջ՝ Դեթրոյթ ժամանելուց առաջ։

Սիրիայի ալ-Մաջդալ գյուղում փախստականների ճամբարում երեխաները ձնեմարդ են պատրաստում։
Մերձավոր Արևելքում ձյուն է տեղացել ուժգին ձմեռային փոթորիկից հետո, որի հետևանքով սիրիացի մի քանի փախստականներ են զոհվել Լիբանանում։

Իսլանդական հրաբխի ժայթքող լավայի վրայով թռչող ինքնաթիռ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





