
Տղամարդն իր ընկերուհու հետ ճաշեց ռեստորանում 330 $-ի և մատուցողին թեյավճար թողեց 1000 դոլար։ Հետո պատվիրեց 90 $-ի խմիչքներ և որպես շնորհակալություն թողեց 10.000 դոլար թեյավճար։

ԱՄՆ-ում հայտնի անանուն տղամարդը, ով Instagram-ում «Tips for Jesus» կեղծանունով է հանդես գալիս, Արիզոնայի ռեստորաններից մեկում ռեկորդային 11.000 $ թեյավճար թողեց։ Էջը արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է, բայց սովորաբար թեյավճարը չէր անցնում 7000 $-ը։

Երջանկությունն այցելեց Ֆինիկսում գտնվող Crudo իտալական ռեստորանում։ Ինչպես պատմում է բարմենը, երբ արդեն պատրաստվում էին փակել ռեստորանը դեկտեմբերի 27-ին, մի զույգ եկավ և նստեց սեղանի շուրջ։ Պատվիրելով 330 դոլարի՝ նրանք 1000 դոլար թեյավճար թողեցին։ Հետո որոշեցին էլի մնալ և 90 դոլարի խմիչք պատվիրեցին ու թողեցին 10.000 դոլար թեյավճար։ Երկու չեկն էլ բարմենը լուսանկարել է և հրապարակել Instagram-ում։

Բարմենը պատմում է, որ որ գումարը բաժանել են 3 մասի՝ իրեն և 2 մատուցողուհիներին։ Մի մասը հասավ խոհանոցում աշխատողներին։

Չնայած որ բարեգործը նախընտրում էր անհայտ մնալ, նա մի քանի րոպե սպասեց, որպեսզի ոգևորված աշխատողները կարողանան շնորհակալություն հայտնել իրեն։








