Աշխատասեր կենդանիներն օգնում են մարդկանց: Կովը կաթ է տալիս, ոչխարը` բուրդ, շները պաշտպանում են տունը և ունեցվածքը, կատուները որսում են կրծողներին: Այսօր մենք կիմանանք, թե ինչպիսի արտասովոր մասնագիտություններ կարող են ունենալ մեր փոքրիկ բարեկամները:

1. Լյուսի Լու` քաղաքապետ

7 животных с необычными профессиями

Կենտուկի նահանգի Rabbit Hash փոքր քաղաքը հայտնի դարձավ ողջ Ամերիկայում: 1988թ.-ին տեղի բնակիչները որպես քաղաքապետ ընտրեցին շանը: Այդ պահից ի վեր քաղաքի ղեկավար կարող են լինել միայն կենդանիները: Տարբեր տարիներին քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարում էին շները, կատուներն ու այծերը: Ներկայիս ղեկավարը Լյուսի Լուն է: Նա  «Border Collie» ցեղատեսակի շուն է, որն ունի իր անձնական գրասենյակը և անհատական էջը Facebook-ում: Լյուսին հաճախ է հայտնվում լուսանկարներում:

2. Կատու-պահակ

7 животных с необычными профессиями

Բոլորս սովոր ենք այն բանին, որ միայն շներն են հանդիսանում պահապաններ և պահպանում են իրենց տիրոջ ունեցվածքն օտարների ոտնձգություններից: Սակայն կատուները ոչնչով չեն զիջում նրանց: Տվյալ փաստը հաստատել է Միլին, ով պահպանում է Bandai ընկերությանը պատկանող խաղալիքների պահեստը (Սաութհեմփթոն, Անգլիա): Կատուն նաև աշխատավարձ է ստանում ձկան և համեղ կերի տեսքով:

3. Միստի` զարմանահրաշ ադմինիստրատոր

7 животных с необычными профессиями

Միստի անունով շունը հաջողությամբ յուրացրել է ադմինիստրատորի մասնագիտությունը: Նա աշխատում է Burlington Stone-ում (Կամբրիա, Մեծ Բրիտանիա): Միստին իդեալական կերպով համապատասխանում է իր պաշտոնին: Նա բարեհամբույր կերպով է ողջունում այցելուներին, ընդունում է գրավոր պատվերները, տրամադրում վարկեր և հաշիվ-ֆակտուրաներ: Հաճախորդները սիրում են Միստիին, քանի որ նրանից չես լսի ոչ մի վատ բառ:

4. Վիրջինյա` որդեգրող մայր

7 животных с необычными профессиями 

Կատուների համար նախատեսված բուծարանում, որը գտնվում է Կորպուս-Կրիստիում (Տեխաս նահանգ, ԱՄՆ), ապրում է այս զարմանալի որդեգրող մայրը: Վիրջինյան հոգ է տանում բոլոր լքված կատուների մասին` լիզում է նրանց, կերակրում և հեռու պահում անախորժություններից: Պետք է հաշվի առնել, որ ինքը` կատուն, ոտքի վնասվածք ունի:

5. Տրյուֆելներ հավաքող Լոլոն

7 животных с необычными профессиями

Տրյուֆելներ հաճախ հավաքում են խոզերը, քանի որ այս սնկերը գտնելն այդքան էլ հեշտ չի: Սակայն Լոլո անունով շունը նույնպես լավ է գլուխ հանում այդ աշխատանքից: Նա ապրում է Սիեթլում այն շների հետ միասին, որոնց սովորեցնում են այս դժվարին մասնագիտությունը:

6. Սեյբլ` սահմանապահ խաչմերուկի վրա

7 животных с необычными профессиями

Արևմտյան Ռիչլենդի (Վաշինգթոն նահանգ) միջնակարգ դպրոցի խաչմերուկում զարմանալի սահմանապահ է կանգնած: Սեյբլ անունով սև կատուն կօգնի բոլորին, ովքեր ցանկանում են անցնել ճանապարհը: Նրա տերը` Թամարա Մորիսոնը, խիզախ սահմանապահի համար նարնջագույն բաճկոն է կարել: Կատուն նույնիսկ դարձել է ճանապարհային պարեկության պատվավոր անդամ:

7. Տակեր` կետերի հետքերի որոնման փորձագետ


Տակեր անունով շունը կետերի հետքերի որոնման իսկական փորձագետ է: Նա օգնում է գիտնականներին, ովքեր ուսումնասիրում են այդ կաթնասունների գեները: Ի սկզբանե Տակերը պետք է դառնար ոստիկանական շուն, սակայն չանցավ ընտրությունը` հիպերակտիվության պատճառով:

Այնինչ, նա իդեալական կերպով համապատասխանեց Կետերի հետազոտման կենտրոնի աշխատակիցներին: Տակերը վախենում է ջրից, այդ պատճառով նրա հիպերակտիվությունը նավակում անմիջապես աճում է: Շունը պրոֆեսիոնալ կերպով և շատ հանգիստ կատարում է իր աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել