Այս մարդը ճապոնացի բուսաբան Շիգեհարու Շիմամուրան է: Նա անգամ բնական աղետների ժամանակ գյուղատնտեսության կայունությունն ապահովելու մի նոր ձև է գտել: Նրա հայտնագործությունը կարող է լուծել նաև ճառագայթման խնդիրը, որին ֆուկուշիմայի ֆերմերները բախվում են 2011 թ.-ի ցունամիի պատճառով: Այսպիսով, ո՞րն է այդ հանճարեղ հայտնագործությունը, որը միանգամից մի քանի խնդիր է լուծում: Շիմամուրան ստեղծել է մի ընդարձակ ջերմոցային ֆերմա՝ օգտագործելով հազարավոր լուսադիոդներ: Դրանք այնպես են հարմարեցվել, որպեսզի հնարավորինս կրկնօրինակեն արևի լույսի ազդեցությունը բույսերի վրա:  

Շիամուրան Sony ընկերության գործարանը վերածել է աշխարհի խոշորագույն փակ ֆերմայի:  

Այս ֆերման մոտավորապես 2 322.576 մ2 տարածք է զբաղեցնում:

Այս փեղկերից յուրաքանչյուրում բազում լուսադիոդներ կան, որոնք միտված են արագացնել բույսերի ու մթերքների աճը:  

Հատկանշական է, որ լուսադիոդները 40 տոկոսով ավելի քիչ էներգիա են ծախսում, քան սառը լուսարձակմամբ լամպերը: Ֆերմեր-գիտնականը հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է.

- Ես գիտեի, թե ինչպես բնական եղանակով լավ բանջարեղեն ու միրգ աճեցնել, և ես որոշեցի իմ գիտելիքներն օգտագործել ոչ թե հասարակ բացօթյա ֆերմայում, այլ տեխնոլոգիապես հագեցած փակ ֆերմայում՝ միանգամայն նոր արդյունքի հասնելու համար:

 

Շիմամուրայի ֆերմայում 10.000 հազարաթերթիկ կարող է աճեցվել: 

Ջերմաստիճանի ու խոնավության հատուկ կարգավորումների շնորհիվ նրան հաջողվում է խնայել ոռոգման ջուրը և օգտագործել ավելի քիչ ջուր, քան հարկ կլիներ սովորական պայմաններում: Նա ցանկանում է, որպեսզի այս մեթոդը տարածում գտնի նաև այլ վայրերում՝ իսկական հեղափոխություն առաջացնելով գյուղատնտեսության ասպարեզում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել