«Մեկ անգամ եղել է նման խայտառակություն»Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

-Ամանորին, Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:

-Ասում են՝ ահագին եմ խմել․․.

-Քանի՞ բաժակից եք հարբում:

-Ես բաժակից չեմ հարբում, լավ տրամադրությունից ու լավ գինուց:

-Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:

- Կրկին խմելը:

-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:

-Հիշում եմ երբ ես ծնվեցի, ծնողներիս համար ամենաուրախ Նոր տարին էր:

-Իսկ ամենատխուրը:

- Երբ մայրս չկար:

-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:

-Ինքս ինձ շատ թանկ օծանելիք եմ նվիրել, մտածեցի՝ ես էլ իմ ծնողների երեխան եմ:

-Ամենաօրիգինալ նվերը:

-Թոռնիկիս՝ Ցողի պատրաստած լամպը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել