Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ամփոփելով անցնող տարին` նշեց, որ չհաշված կորուստները, լավ տարի է ունեցել: «2014-ին հայրիկիս կորցրեցի: Ես տեսակով դժգոհ մարդ չեմ ու կարծում եմ, ամեն տարին էլ իր ձևով, տեսակով լավն է լինում»,- շեշտեց դերասանուհին և  պատասխանեցESem.am-ի բլից հարցերին:

 

- Եթե Ձյունանուշիկ լինեիք…

- Չէի թողնի Ձմեռ պապը խմի (ծիծաղում է,-հեղ):

- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Գնեցի հեծանիվ, որին որպես անշունչ առարկա չեմ վերաբերում. խոսում եմ հետը:

- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Տունը` ընտանիքի անդամների հետ:

- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Տոնածառ չեմ սիրում ու տանը չեմ ունենում: Մանկության տարիներին հայրիկիս հետ էի զարդարում, իսկ այժմ նա չկա:

- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին:

- Մայրիկիս պատրաստած պասուց տոլման, չրերեով, ընդեղենով «ուտեստը», որը միայն մեր տանն է լինում և մայրաքաղաքային աղցանը:

- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Հիմա էլ եմ հավատում:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել